«Ատում եմ երեխաներին». համացանցում քննարկում են «Rammstein»-ի մենակատարի եւ Ագլայա Տարասովայի համբույրը

16:49   1 հունիսի, 2021

Գերմանական «Rammstein» հայտնի խմբի մենակատար Թիլ Լինդեմանը հրապարակել է «Я ненавижу детей» («Ես ատում եմ երեխաներին») երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակի թիզերը։

Հոլովակն արդեն իսկ սկանդալային հայտնիություն է ձեռք բերել դաժան տեսարանների պատճառով։ Համացանցում ակտիվորեն քննարկում են նաեւ երաժիշտի եւ դերասանուհի Ագլայա Տարասովայի կրքոտ համբույրը։

В сети обсуждают страстный поцелуй Тилля Линдеманна с Аглаей Тарасовой

Արտիստը խաղում է տեսահոլովակի հերոսի սիրելիի կերպարը, որին ցանկանում են բանտ ուղարկել հանցագործությունների շարքից հետո։ Հրաժեշտ տալիս նրանք համբուրվում են։

Հիշեցնենք՝ Հաղթանակի օրը Թիլ Լինդեմանը YouTube-ի իր ալիքում հրապարակել է «Любимый город» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը, որը նկարահանվել է Էրմիտաժում եւ Սանլտ Պետերբուրգի Պալատական հրապարակում։



© NEWS.am STYLE