«Կադր գրքից». Բրուխունովան իր ու Եվգենի Պետրոսյանի որդու հետ բացառիկ լուսանկար է հրապարակել

17:12   1 հունիսի, 2021

Եվգենի Պետրոսյանի կինը՝ Տատյանա Բրուխունովան, հրապարակել է իրենց որդու՝ Վահանի բացառիկ լուսանկարը։ Կադրում նա այգում խաղում է երեխայի հետ։ Հրապարակման մեկնաբանություններում Բրուխունովան հրաժեշտ է տվել գարնանը։

Հետեւորդներին հիացրել է կադրի գեղեցկությունը, շատերն են խոստովանել է, որ անմիջապես չեն հասկացել, որ սա լուսանկար է։ «Այգում արված լուսանկարն ինձ հիշեցնում է իմպրեսիոնիստների գեղանկարչության մասին», «Կարծեցի՝ նկար է», «Կարծես գրքից կադր լինի»,- գրել են հիացած երկրպագուները։

«Это картина или фотография?»: молодая жена Петросяна показала редкое фото с сыном

75-ամյա Եվգենի Պետրոսյանն ամուսնացած է եղել հինգ անգամ։ Բացի որդուց՝ Վահանից, որը լույս աշխարհ է եկել 2020թ․-ին, նա դուստր ունի առաջին ամուսնությունից, որն այժմ 52 տարեկան է։

Հաղթանակի օրը Տատյանա Բրուխունովան առաջին անգամ տեսանյութ էր հրապարակել որդու հետ։ Նա պատկերված էր որդու հետ խաղի ընթացքում։ Երկրպագուներին չէր հաջողվել ամբողջությամբ տեսնել Վահանի դեմքը, սակայն նրանք կարողացել էին լսել փոքրիկի ծիծաղը:

Լուսանկարը՝ Instagram



© NEWS.am STYLE