Դանա Բորիսովան պատմել է կարիերայի սկզբում բռնաբարության մասին

22:14   1 հունիսի, 2021

Հաղորդավարուհի Դանա Բորիսովան գրեթե 30 տարի անց առաջին անգամ պատմել է սեռական բռնության մասին, որի հետեւանքով հղիացել է եւ ստիպված է եղել աբորտ անել:

Հեռուստաաստղը ցանկացել է «թաղել» հիշողությունները այն սարսափելի օրերի մասին, որոնք տեւել են երեք տարի։ Բորիսովան մի ծրագրի համար քասթինգի է գնացել եւ «ղեկավարի» հետ ինտիմ մերձեցում է սկսվել։

«Ես հնարավորություն չունեի հրաժարվել։ Դա բռնություն էր։ Բայց ես չէի կարող փախչել, քանի որ գնահատում էի այդ աշխատանքը։ Դա իմ կամքին հակառակ էր։ Ինձ ուղղակի կոպտորեն բռնաբարել են»,- «Прямой эфир» հաղորդման եթերում ասել է 44-ամյա Դանա Բորիսովան։

Այդ տղամարդուց հեռուստահաղորդավարուհին հղիացել է, բայց նա որոշել է հրաժարվել երեխայից։

Սեռական ոտնձգությունների մասին պատմել են մի շարք ռուս դերասանուհիներ, մասնավորապես՝ Ելենա Պրոկլովան։ Կինոաստղը հայտնել է, որ նկարահանումների ժամանակ իրեն «սիրահետել է» հայտնի արտիստը, երբ նա դեռահաս էր։ Ոմանք ենթադրել են, որ խոսքը վերաբերում է երիտասարդ ռուս դերասան Օլեգ Տաբակովի մասին, քանի որ նա դերասանուհու հետ նկարահանվել է նոյն ֆիլմում։ Ընդ որում, Պրոկլովան չի նշել ոչ ոքի անունը։



© NEWS.am STYLE