«Գեղեցկուհի». Մարիամ Ալեքսանյանի ոճային կերպարը

10:12   2 հունիսի, 2021

Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը նոր լուսանկար է հրապարակյել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին սեւ հագուստ է կրում, որը բաց է ուսերի հատվածում։ Մարիամն արձակել է մազերն ու նախընտրել է արտահայտիչ շպար։ Կերպարն ամբողջական են դարձրել աքսեսուարները։ Մեկնաբանությունների հատվածում հետեւորդները նրան դրական խոսքեր են ուղղել․ «Գեղեցկուհի»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին պատկերված էր մեքենայում։ Նա կրում էր սպիտակ գույնի ամառային բլուզ։ Մարիամի մազերն արձակված էին, նա առանց շպարի էր։ Հրապարակմանը կից դերասանուհին գրել էր․ «Ողջույն։ Առանց շպարի»։



© NEWS.am STYLE