Սոֆյա Պողոսյանն ու Աշոտ Տեր-Մաթեւոսյանը սպասում են առաջնեկի ծնունդին (ֆոտո)

20:09   1 հունիսի, 2021

Դերասանուհի Սոֆյա Պողոսյանն ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել՝ երկրպագուներին ու հետեւորդներին հայտնելով լավ լուր։ Զույգը երեխայի է սպասում։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Սոֆյան եւ Աշոտը կերպարանք են ընդունել  բնության գրկում։ Երեւում է դերասանուհու կլորիկացած որովայնը։ «Թող, որ բոլոր բալիկները լինեն առողջ ու երջանիկ։ Շնորհավոր հունիսի 1», - այսպես է Սոֆյան մակագրել հրապարակումը։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Սոֆյան վերնաշապիկ էր կրում։ Դերասանուհին արձակել էր մազերն ու բնական շպար ընտրել, որն ընդգծում էր նրա գեղեցկությունը։ Դերասանուհին հրապարակումը չէր մեկնաբանել, փոխարենը հետեւորդները նրան դրական խոսքեր էին գրել․ «Միշտ հմայիչ»։



© NEWS.am STYLE