Ռոբին Ուիլյամսը «Միսիս Դաութֆայր» ֆիլմի 14-ամյա դերասանուհուն փրկել է դեպրեսիայից ու թմրամնյութերից

10:44   2 հունիսի, 2021

Ամերիկացի դերասան եւ կատակերգու Ռոբին Ուիլյամսը, որը կենդանության օրոք տառապել է դեպրեսիայով, կարողացել է դեռահաս աղջկան փրկել թմրամնյութերից եւ հոգեբանական խնդիրներից։ 42-ամյա Լիզա Յակուբը, որը Ուիլյամսի հետ նկարահանվել է «Միսիս Դաութֆայր» ժապավենում, պատմել է աստղի աջակցության մասին, հայտնում է Yahoo Entertainment-ը։

Ուիլյամսն այդ ժամանակ 14 տարեկան Յակուբին անկեղծորեն պատմել է իր անհանգստության ու դեպրեսիայի մասին։ «Նա ինձ հետ խոսել է մենթալ խնդիրների մասին։ 14 տարեկանները սովոր չեն, որ մեծերն իրենց հես կիսվում են անձնական փորձով»,- նշել է Յակուբը։

Миссис Даутфайр / Mrs. Doubtfire (1993) США DVD-Rip + BD-Rip + DVD9 + BD  Remux: Скачать Фильмы Бесплатно Смотреть Фильмы Онлайн

Նրա խոսքով՝ Ուիլյամսն իրեն նաեւ ետ է պահել արգելված նյութերի օգտագործումից։ Նա իրեն ասել է, որ նյութերը նրան չեն փրկի բարդ իրադրությունում, այլ միայն կյանքն ավելի վատը կդարձնեն։ Դերասանուհին խոստովանել է, որ կատակերգուի աջակցությունը շատ է օգնել իրեն։

Լիզա Յակուբը դադրել է կինոյում նկարահանվել 1990-ականների կեսերին եւ սկսել է գրքեր գրել հոգեբանության մասին։ Բացի այդ՝ նա սեմինարներ է անցկացնում եւ օգնում է մարդկանց, որոնք հայտնվել են բարդ իրավիճակում։ «Ինձ թվում է՝ դա միջոցներից մեկն է, որով ես վճարում եմ բոլոր լավ բաների համար, որոնք Ռոբինն արել է ինձ համար»,- նշել է դերասանի նախկին գործընկերը։

63-ամյա Ուիլյամսը կյանքին վերջ է տվել 2014թ․-ի օգոստոսին։ Դերասանի կինը հայտնել է, որ ամուսինը տառապել է դեպրեսիայով։

 



© NEWS.am STYLE