Netflix-ը «Եղբայր» ֆիլմի թարգմանությունում չի հեռացրել «նեգրի» եւ «ֆաշիստի» մասին մեջբերումները

11:59   2 հունիսի, 2021

Netflix սթրիմինգային ծառայությունը Ալեքսեյ Բալաբանովի «Եղբայր» եւ «Եղբայր 2» ֆիլմերի թարգմանությունում թողել է մեջբերումները «նեգրի» եւ «ֆաշիստի» մասին, հայտնում է TJournal-ը։

Նախքան ֆիլմերի թողարկումը համացանցում սկսել էին լուրեր տարածվել այն մասին, որ որոշ ոչ կոռեկտ մեջբերումներ սխալ են թարգմանել։ Սակայն ժախավենի թողարկումից հետո պարզ է դարձել, որ թարգմանությունը տեքստին մոտ է եղել։

Իսկ «ես հրեաներին ոչ այնքան» արտահայտությունը Netflix-ի տարբերակում հնչում է որպես «ես հրեաների մեծ երկրպագու չեմ», իսկ մեջբերումն այն մասին, որ բոլոր ռեժիսորները հոմոսեքսուալ են, թարգմանվել է բառացի։ Սկզբնական տեսքով է մնացել նաեւ արտահայտությոնը ժապավենի երկրորդ մասից․ «Մերոնքակա՞ն։ Մերոնքականը մերոնքականին ակամայից եղբայր է․ ֆաշիստական ժողովրդական ասացվածք»։  «Մի վերցրու ավելին, քան կարող ես տանել» բառերը թարգմանել են որպես «եթե վերցնես ավելին, քան կարող ես կուլ տալ, կհայտնվես կենդանաբանական այգում»։

Մայիսի 29-ին հայտնի է դարձել, որ «Netflix» հարթակը ռուսական «СТВ» ընկերությունից ձեռք է բերել ռեժիսոր Ալեքսեյ Բալաբանովի «Եղբայր» եւ «Եղբայր 2» ֆիլմերը։ Սրանք ռուսական ամենահին նախագծերն են, որոնք գնվել են Netflix-ի կողմից․ նախքան այդ ծառայությունը գնել է միայն նոր ժապավեններ։ Գործարքի արժեքը չի հաղորդվում։



© NEWS.am STYLE