«Տարբերվող». Իննա Խոջամիրյանի լուսանկարը

11:11   2 հունիսի, 2021

Դերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։

Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում դերասանուհին ջինսե տաբատ է կրում, որը համադրել է վերնաշապիկի հետ։ Իննան արձակել է մազերը, լայնեզր գլխարկ ընտրել։ «Նվիրված եղիր»,- հրապարակումը մակագրել է դերասանուհին, իսկ հետեւորդները դրական խոսքեր են գրել նրան․ «Տարբերվող»։

Ավելի վաղ տեղադրված կադրերում Իննան բաց գույնի ջինսե տաբատ էր կրում եւ մուգ գույնի տոպ։ Իննան սպորտային կոշիկներ էր ընտրել, արձակել մազերը։ Լուսանկարը, որն արվել էր գեղեցիկ բնապատկերի ֆոնին, դերասանուհին հետեւյալ կերպ էր մեկնաբանել․ «Հեքիաթ»։



© NEWS.am STYLE