Արմինկայի ջերմ լուսանկարը որդու հետ

19:47   2 հունիսի, 2021

Երգչուհի Արմինկան ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին պատկերված է որդու՝ Ալեքսի հետ։ Մայրիկը ջերմ գրկել է նրան։ «Ու գուցե մի օր աշխարհը դառնա ավելի լավը, որ մենք էլ կարողանանք հանգիստ թողնել ձեզ այնտեղ՝ ապրելու ձեր մեծական կյանքը։ Երանի…»,- մեկնաբանություններում գրել է նա։

Ավելի վաղ հրապարակված արխիվային լուսանկարում Արմինկան պատկերված էր Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցու բակում։ Տեսնելով երգչուհու հրապարած վերջին լուսանկարը՝ հետեւորդները կարծել էին, թե Արմինկան Հայաստանում է։ «Ինձ գրում եք՝ բարի գալուստ, բայց ես Երևանում չեմ: Պարզապես նկարն է արված Երեւանում՝ 2019-ին: Իսկ այս նկարն արվել է 2016-ին՝ ինձ համար շատ սիրելի մարդու հարսանիքի օրը»,- հրապարակումը մակագրել էր Արմինկան՝ օգտագործելով «կարոտ» հեշթեգը։

 



© NEWS.am STYLE