Ջենիֆեր Էնիսթոնը «Ընկերները» սերիալի հատուկ թողարկման նկարահանման հրապարակից լուսանկարներ է տեղադրել

16:52   2 հունիսի, 2021

«Ընկերները» սերիալի հատուկ էպիզոդի հեռարձակումը նոստալգիա է առաջացրել ամբողջ աշխարհում շոուի երկրպագուների շրջանում։ Ընդ որում, դերասանական կազմի համար եւս բավական զգացմունքային ու հուզառատ է եղել։

Дженнифер Энистон поделилась снимками со съемочной площадки специального выпуска сериала

52-ամյա Ջենիֆեր Էնիսթոնը երկրպագուներին առաջարկել է դիտել, թե ինչ է կատարվել շոուի ետնաբեմում եւ սոցիալական ցանցերում լուսանկարներ է հրապարակել նկարահանումների ընթացքից։ Կադրում Ջենը սելֆի է անում իր ընկերների ու գերծընկերների՝ Դեւիդ Շվիմերի, Քորթնի Քոքսի, Մեթ Լեբլանի, Լիզա Կուդրոուի եւ Մեթյու Փերիի հետ։

Մեկ այլ լուսանկարում պատկերված են Դեւիդ Շվիմերը, Ջասթին եւ Հեյլի Բիբերները։ Կանադացի երգիչը դսրձել է հատուկ էպիզոդի հյուրերից մեկը, իսկ նրա կինը ներկա է եղել նկարահանումներին՝ աջակցելու համար։ Մեկ այլ լուսանկարում Էնիսթոնը պատկերված է կինոռեժիսոր Ջեյմս Բերոուզ հետ, որը նկարահանել է սերիալի առաջին եթերաշրջանը։

Джастин и Хейли Бибер и Дэвид Швиммер

«Մինչ այժմ երանության մեջ եմ «Ընկերների» վերամիավորումից ստացած սիրուց։ Շնորհակալություն բոլորին եւ ձեզանից յուրաքանչյուրին»,- գրել է Ջենիֆերը։

Հատուկ էպիզոդը, որի պրեմիերան տեղի է ունեցել «HBO Max» հեռուստաալիքով, շոուի երկրպագուների համար բացահայտել է նախկինում անհայտ փաստեր սերիալի մասին։ Ջենիֆեր Էնիսթոնը եւ Դեւիդ Շվիմերը խոստովանել են, որ սիրահարված են եղել միմյանց, երբ նկարահանվել են շոուի առաջին եթերաշրջանում, իսկ Քորթի Քոքսը պատմել է, որ մշտապես մոռանում էր տեքստը, այդ պատճառով հուշաթղթիկներ էր գրում։

Дженнифер Энистон и Джеймс Берроуз

Անկախ սերիալի վերադարձի շուրջ մեծ անցուդարձից՝ չի կարելի ասել, որ այն արդարացրել է բոլոր երկրպագուների սպասումները։ Համացանցում նշել են, որ վերջին էպիզոդի թողարկումից 17 տարի անց դերասանները նկատելիորեն փոխվել են եւ այժմ նույն տեսքը չունեն, ինչ օրիգինալ սերիալում։  



© NEWS.am STYLE