Վիտասը երրորդ անգամ հայր է դարձել

17:08   2 հունիսի, 2021

42-ամյա Վիտասը երրորդ անգամ հայր է դարձել։ Երգիչը, որը միշտ բավական փակ է անձնական կյանքին վերաբերող հարցերում եւ կնոջ՝ Սվետլանայի հետ դաստիարակում էր երեխաներին, դուստր է ունեցել։ «Ծանոթացեք, Ալիսան է։ 18․05․2021»,- դստեր հետ կադրերը մակագրել է երաժիշտը։

Հետաքրքրական է, որ երկրպագուները նույնիսկ չէին կռահում, որ Սվետլանան հղի է, այդ պատճառով էլ զարմացել են, բայց շտապել շնորհավորել արտիստին։ «Ինչպիսի ուրախություն։ Թող փոքրիկը երջանիկ ու միշտ առողջ լինի», «Իսկական անակնկալ։ Մենք չէինք էլ կասկածում, որ Սվետան հղի է», «Որքան հիասքանչ է, երբ սիրող ծնողները երեխաներ են ունենում։ Անկեղծորեն ուրախ ենք ձեզ համար»,- գրել են երկրպագուները։

View this post on Instagram

A post shared by Витас | Vitas (@vitasroom)

Վիտասն ու Սվետլանան միասին են 2000-ականների կեսերից։ Սիրահարները մեծացնում են 12-ամյա դստերը՝ Ալլային եւ 6-ամյա որդուն՝ Մաքսիմին։ Երաժիշտը երբեմն լուսանկարներ է հրապարակում երեխաների հետ՝ պատմելով նրանց նվաճումների մասին։

Հիմա Վիտասն այնքան էլ հաճախ չի ելույթ ունենում, ինչպես 90-ականների վերջին։ Անկախ աղմկոտ հիթերի բացակայությունից՝ արտիստը երկրպագուների մեծ բանակ ունի։ Նա կորոնավիրուսի հետեւանքով ստիպված է եղել նկատելիորեն սահմանափակել հյուրախաղերը, սակայն այժմ աստիճանաբար վերադառնում է աշխատանքին



© NEWS.am STYLE