Ամուսնալուծությունից հետո Իդա Գալիչը դիմել է ամուսնուն

19:17   2 հունիսի, 2021

Ամիսներ անց բլոգեր Իդա Գալիչն ավարտին է հասցրել ամուսնալուծության գործընթացը։ Աստղն Ինստագրամի իր էջում հրապարակել է անձնագրի լուսանկարը՝ համապատասխան կնիքով։ Լուսանկարի մեկնաբանություններից պարզ է դառնում, որ Գալիչն այլեւս չի հավատում ամուսնությանը։

Դեռ նախօրերին Իդան հետեւորդների հետաքրքրությունը շարժել էր՝ հայտնելով, որ իրեն «բարդ առավոտ» է սպասվում, եւ մինչ ինքը տրամադրվում է իրադարձությանը, ցանկանում է «պարզապես գնալ, ուր աչքն է տեսնում»։

Հիմա Գալիչն իր էջում դիմել է նախկին ամուսնուն՝ Ալան Բասիեւին։ «Մենք մարդիկ ենք, որոնց այդքան գեղեցիկ սեր էր տրված։ Շնորհակալություն այդ տարիների համար։ Հաճախ լավ էր, ժամանակ առ ժամանակ՝ հիասքանչ։ Ես այլեւս չեմ հավատում ընտանիքի ինստիտուտին եւ չեմ ցանկանում ամուսնանալ։ Ես պարզապես ցանկանում եմ, որ ավելի հեշտ լինի»,- Stories բաժնում գրել է Իդան։

Ավելի վաղ բլոգերը հայտարարել էր, որ չի ցանկանում օրինականացնել հարաբերություններն ապագա ընտրյալի հետ, սակայն նշել էր, որ երկրորդ կեսի նյութական կարգավիճակն իր համար կարեւոր չէ։

 



© NEWS.am STYLE