Սարիկ Անդրեասյանը Դյուժեւին ու Վդովիչենկովին «Բրիգադա» սերիալից հետո առաջին անգամ նկարահանում է նույն ժապավենում

18:05   2 հունիսի, 2021

Ռեժիսոր Սարիկ Անդրեսայանը սկսել է «Ресторан по понятиям» քրեական-կատակերգական սերիալի նկարահանումները, հայտնում է նախագծի մամուլի ծառայությունը։

Գլխավոր հերոսները չորս հանցագործներ են, որոնք ցանկանում են կատարել վերջին կողոպուտը, որպեսզի գումարը բավականացնի մնացած ամբողջ կյանքի համար։ Նրանք բանկի կողքին գտնվող ռեստորեն են վարձակալում եւ ցանկանում են խարդավանք սկսել, սակայն հաստատությունը հիթ է դառնում այցելուների շրջանում։  Նրանք պետք է ընտրեն՝ զբաղվել նոր գործով, թե ամեն դեպքում հանցագործության դիմել։

Գլխավոր հերոսների դերերում նկարահանվել Վլադիմիր Վդովիչենկովն ու Դմիտրի Դյուժեւը, որոնք առաջին «Բրիգադա» սերիալից հետո առաջին անգամ կվերամիավորվեն նկարահանման հրապարակում։ Նրանց գործընկերներին կմարմնավորեն Վլադիմիր Սիչեւը եւ Իվան Կոկորինը։ «Ինձ հաճախ են քրեական աշխարհից մարդկանց դերեր առաջարկում, բայց ես այս սցենարում ծիծաղելի ու կենդանի հումոր տեսա, ինչը հիմա հաճախ չես հանդիպի։ Եվ այս սերիալն, ամեն դեպքում, ոչ թե քրեական հանցագործների մասին է, այլ այն մասին, թե ինչպես են բարդ ճակատագրով ու դժվարություններ ունեցած մարդիկ փոխվում, սկսում հավատալ ընկերությանը, սիրուն»,- նշել է Վդովիչենկովը՝ պարզաբանելով, թե ինչու է համաձայնել նկարահանվել։

Սցենարը դուր է եկել նաեւ Դյուժեւին։ ««Ресторан по понятиям» սերիալում կատակների ու թեթեւ հումորի հետեւում ուղղման պատմություն է։ Սարիկն աշխարհի ուղղման հույս է տալիս եւ հերոսներին բերում է դեպի իրական զգացմունքներ եւ հանուն սիրո ապրելու ցանկության»,- ասել է նա։

Սերիալը 20 րոպե տեւողությամբ տաս սերիա կունենա, այն կթողարկվի առցանց կինոթատրոններից մեկով։



© NEWS.am STYLE