Jay-Z-ն եւ Բեյոնսեն գնել են աշխարհի ամենաթանկ ավտոմեքենան

22:03   2 հունիսի, 2021

Բեյոնսե եւ Jay-Z ամուսնական զույգը, ըստ որոշ ԶԼՄ-ների տեղեկությունների, Rolls-Royce-ից 28 մլն դոլարով մոդել է պատվիրել եւ դարձել աշխարհի ամենաթանկ ավտոմեքենաիյ սեփականատերը: Այսպիսով, զույգը դարձել է նման էլիտար տրանսպորտային միջոցի առաջին սեփականատերը։

Boat Tail-ը վաճառքի է հանվել ոչ այնքան վաղուց եւ շատ սահմանափակ քանակությամբ՝ ընդամենը 3 մոդել: Մեքենաները տեխնիկները հավաքել են ձեռքով, իսկ յուրաքանչյուր մանրուք պատրաստվել էր բացառիկ ձեւաչափով։ Մոդելը շուկա թողարկելու համար ընկերությունից պահանջվել է մոտ 4 տարի։

Բեյոնսեն եւ Ջեյ Զին իրենց համար ընտրել են կապույտ ավտոմեքենա, քանի որ երկուսն էլ պաշտում են այդ գույնի իրերը։ Փորձագետները, բացատրելով, թե ինչու է ամուսինների ընտրությունը կանգ առել հենց այդ տրանսպորտային միջոցի վրա, նշել են, որ Rolls-Royce Boat Tail-ը տեսողականորեն շատ է հիշեցնում զբոսանավերը, որոնք նույնպես աստղային զույգի վաղեմի կիրքն են:

Բեռնախցիկի նախագծող Ալեքս Իննեսը գնահատել է Boat Tail-ի սեփականատիրոջ եւ նրա կնոջ հյուրընկալությունը: «Նրանց դուր է գալիս մեզե ոճով սնունդ մատուցելը, այդ պատճառով մենք խոսել ենք հարմարավետության եւ վեհության մասին, որը պետք է դառնա այդ ավտոմեքենայի մի մասը։ Մենք ճանապարհային փորձարկումներ ենք անցկացրել ժամում 155 մղոն արագությամբ, որպեսզի համոզվենք, որ չի դռդռում», - գրում է TimesNowNews-ը։



© NEWS.am STYLE