«23 տարեկանում երիկամները փչացնելը ռեկորդ է. Մորգենշտերնին հոսպիտալացրել են սաստիկ ցավերի պատճառով

23:19   2 հունիսի, 2021

Սկանդալային հայտնի ռուս ռեփեր Մորգենշտերնն այժմ գտնվում է հիվանդանոցում։ Երաժշտին հիվանդանոց են տեղափոխել աջ կողմի սարսափելի ցավերի պատճառով։ Ավելի վաղ ռեփերը որոշել էր, որ նա կույր աղիքի բորբոքում ունի։ Սակայն հետազոտությունից հետո բժիշկները հայտնել են, որ երիկամների հետ կապված լուրջ խնդիրներ ունի։

«Երկու օր խիստ ցավեր եմ ունեցել։ Ես նույնիսկ լաց եմ եղել։ Հետազոտությունից հետո ինձ ասացին, որ ինձ մոտ խախտվել է երիկամների աշխատանքը։ Հնարավոր է՝ կան քարեր։ Ափսոս, որ ադամանդներ չեն։ 23 տարեկանում երիկամները փչացնելը ռեկորդ է», - իր հետեւորդներին հումորով պատմել է Մորգենշտերնը։

Արդյունքում երաժիշտը կմնա հիվանդանոցում։ Առայժմ հայտնի չէ, թե որքան ժամանակ կպահանջվի բուժման համար։ Սակայն Մորգենշտերնն առաջիկա հանդիպումներն արդեն չեղյալ է հայտարարել։ Երկրպագուները մեկնաբանություններում աջակցել են երաժշտին եւ ցանկացել՝ շուտափույթ ապաքինում:



© NEWS.am STYLE