«Սեւան». Լուսինե Թովմասյանի լուսանկարը

20:11   2 հունիսի, 2021

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում Լուսինեն սպիտակ շապիկ է կրում, որը համադրել է կապույտ տաբատի հետ։ Երիտասարդ մայրիկն արձակել է մազերն ու մարզակոշիկներով է։ Կերպարն ամբողջական են դարձրել աքսեսուարները՝ արեւային ակնոց, ժամացույց։ Մեկնաբանությունների հատվածում Լուսինեն օգտագործել է նաեւ «Սեւան» հեշթեգը։

Օրերս հրապարակված կադրերում Լուսինեն կրում էր պուտավոր պրինտով երկարափեշ զգեստ, ամառային բարձրակրունկներ։ Նրա ալիքավոր հարդարված մազերն արձակված էին, մեղմ շպարով էր։ Երկու երեխաների մայրիկի հետեւորդները հաճոյախոսություններ էին ուղղել նրան։



© NEWS.am STYLE