21:04 30 սեպտեմբերի, 2013Նկատել ե՞ք, թե ինչ մեծ տարածում ունի հայ երգիչ-երգչուհիներին հարսանիքներին եւ այլ մեծ առիթներին հրավիրելը. այդ կարծես թե տոնական օրվան հատուկ VIP-կարգավիճակ է տալիս: Միջոցառումներին հիմնականում նկատում եմ նույն դեմքերին, ուստի հետաքրքիր էր ճշտել, թե ի՞նչ արժե այս կամ այն երգչին միջոցառման հրավիրելը: Որոշ թվերից մինչեւ հիմա ցնցված եմ… Տեղեկությունը տրամադրել են այն մարդիկ, ովքեր կազմակերպել են տվյալ հարսանիքը կամ այլ տոնական առիթը, ուստի հորինված ոչ մի բան չկա:
Թաթա Սիմոնյան - հիմնականում երգում է ուրախ երգերի շարան, 30-40 րոպեն արժե 30.000-35.000 դոլար:
Արման Հովհաննիսյան - 30-40 րոպեն արժե 30.000-35.000 դոլար:
Ռազմիկ Ամյան - երգում է այդ պահի իր հիթը: 20 րոպեն արժե 6.000 դոլար: Եթե հիմա Ռազմիկին կանչեք ձեր միջոցառմանը, նա կկատարի «Քամ-քամ» երգը:
Մարտին Մկրտչյան - 3 երգն արժե 3.000-4.000 դոլար: 3 երգից պակաս չի երգում, ներկայում ամենացանկալին «Այսօր քո տոնն է» երգն է:
Գեւորգ Մարտիրոսյան - թեեւ Գեւորգ Մարտիրոսյանը վերջերս է մուտք գործել շոու-բիզնես, բայց նրան արդեն մի քանի անգամ հասցրել եմ նկատել հարսանիքներին: 3 երգը՝ 3.000 դոլար, հիմնականում երգում է «Շնորհավոր» եւ «Հալալա» երգերը:
Լիլիթ Հովհաննիսյան - 3 երգը՝ 4.000 դոլար, թոփ-3 երգերն են` «Թու-թու-թու», «Թե աղջիկ լինեիր», «Գնչու»: Գումարը ներառում է նաեւ «Ամարաս» պարի խմբի մասնակցությունը:
Սիլվա Հակոբյան - 3 երգն արժե 4.000 դոլար:
Սոնա Շահգելդյան - 500-ից մինչեւ 1.500 դոլար: Հստակ գին չկա, կախված է Սոնայի տրամադրությունից եւ պատվիրատուից: Ի դեպ, վերջերս ներկա էի մի միջոցառման, որտեղ Սոնային հրավիրել էին ոչ թե երգելու, այլ Գեւորգ Մարտիրոսյանի եւ Արմոյի «Շնորհավոր» երգի տակ պարելու:
Զարուհի Բաբայան - 4 երգը՝ 4.000 դոլար: Գումարը ներառում է նաեւ Սոֆի Դեւոյանի պարային խմբի կատարումները:
Ինչ վերաբերում է հաղորդավարներին, Գարիկ Իսրայելյանն ու Սամվել Գրիգորյանը պահանջում են 2.000-3.000 դոլար:
Կարողանում են, էլի, մարդիկ Հայաստանում ապրել, այն էլ լավ ապրել...
Նյութը՝ Գեւորգ Ալեքսանյանի ֆեյսբուքյան էջից