Նունե Եսայանը զավակների հետ ջերմ լուսանկար է հրապարակել

21:07   2 հունիսի, 2021

Երգչուհի Նունե Եսանյանը նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է երկու զավակների՝ որդու եւ դստեր հետ։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, տեղադրված լուսանկարում երգչուհին ջերմ գրկել է իր երեխաներին։ Նա կրում է սեւ կիսատաբատ, սպիտակ բլուզ, պուտավոր վերնաշապիկ, մարզակոշիկներ։ Նունե Եսայանն արձակել է մազերը, նվազագույն շպարով է։ Հրապարակումը երգչուհին չի մակագրել, սակայն հեշթեգերում նշել է «Իմ սեր, իմ ընտանիք» բառերը։

Ավելի վաղ հրապարակված կադրում Նունե Եսայանը կերպարանք էր ընդունել լողափին։ Նրա վարսերը հավաքված էին, կրում էր երկարափեշ եթերային զգեստ։ Երգչուհու կերպարն ամբողջացնում էր արեյաին ակնոցը։ Նունե Եսայանը հրապարակումը չէր մեկնաբանել։



© NEWS.am STYLE