Քիմ Քարդաշյանին քննադատել են նոր լուսանկարում թափթփվածության պատճառով

11:16   3 հունիսի, 2021

Ձեռնարկատեր Քիմ Քարդաշյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում կիպ հագուստ է կրում։ Սակայն կադրերը դուր չեն եկել հեռուստաաստղի երկրպագուներին հետեւի պլանում երեւացող անկարգության պատճառով։

Առաջին լուսանկարում Քիմը երկար, մոխրագույն զգեստ է կրում եւ բեժ գույնի բարձրակրունկներ։ Երկրորդ լուսանկարում Քարդաշյանը մուգ մոխրագույն լեգինսներ է կրում, կապույտ երանգի տոպ եւ բարձրակրունկներ։ Կադրում են հայտնվել հեռուստաաստղի թափթաված իրերը՝ բաց ճամպրուկը, բազմաթիվ փաթեթներ, գետնին դրված հագուստ, պայուսակներ ու տուփեր բազմոցին։

Հրապարակումն ավելի քան 44 հազար լայք է հավաքել։ Շատ հետեւորդներ փնթիության համար քննադատել են ձեռնարկատիրոջը։ «Եթե իմ սենյակը նման տեսք ունենար, ինձ կեղտոտ կանվանեին», «Լավ տեսք ունես, իսկ հիմա ցույց տուր օգնականիդ, որը գետնից հավաքելու է հագուստը», «Փնթիությունը փչացրել է ամբողջ լուսանկարը»,- գրել են նրանք։



© NEWS.am STYLE