Ագաթա Մուցենիեցեն զրպարտության պատճառով դատական հայց է ներկայացնում «StarHit»-ի դեմ

12:39   3 հունիսի, 2021

Դերասանուհի Ագաթա Մուցենիեցեն դատական հայց է ներկայացրել «StarHit» պարբերականի դեմ իր ու ամուսնացած ռեժիսոր Կլիմ Շիպենկոյի սիրավեպի մասին նյութի հրապարակման պատճառով։ Լուրերը տարածվել են օգտատերերի լուսանկարներից հետո, որոնցում իբրեւ պատկերված է գրկախառնվող զույգը։ Տեղեկատվությունը տարածողների շարքում է եղել նաեւ «StarHit»-ը, որի դեմ Մուցենիեցեն հայց է ներկայացրել։ Այս մասին «Peopletalk»-ին հայտնել է դերասանուհու ներկայացուցիչ Մարիամ Անդրեեւսկայան․

«Հայցը ներկայացվել է Մոսկվայի շրջանային դատարաններից մեկը, քանի որ հարկավոր է պատասխանատտվություն կրել անձնական կյանքին խառնվելու եւ արատավորող տեղեկությունների համար։ Ագաթան այսպիսի որոշում է կայացրել։ Երբեմն որոշ լրատվամիջոցներ դուր են գալիս շրջանակներից։ Նույնսիկ «Զանգվածային լրատվության մասին» սեփական օրենքի սահմաններից»։

Эксклюзив: Агата Муцениеце подает в суд на «СтарХит»

«Ագաթան չի մանրամասնում իր անձնական կյանքը, այն գաղտնի է պահում։ Նա իրեն երբեք թույլ չի տա հարաբերություններ ունենալ ամուսնացած տղամարդու հետ, ինչն իրենց թույլ են տալիս սոցիալական ցածր պատասխանատվություն ունեցող կանայք։ Այնպես որ, սիրավեպ չկա։ Հնարավոր է՝ ինչ-որ մեկը դիտավորյալ ոչ հավաստի, պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող տեղեկատվություն է տարածում Ագաթա Մուցենիեցեի մասին։ Telegram-յան «Светская хроника» ալիքը եւ դրա խմբագիրները, ըստ էության, ոչինչ չգիտեն արտիստի անձնական կյանքի մասին, բացի բաց աղբյուրներում եղած տեղեկություններից։ Մեծ հարց է, թե որն է եղել զրպարտության նպատակը»,- ավելի վաղ հայտնել էին դերասանուհու ներկայացուցիչները։



© NEWS.am STYLE