Հմայիչ. Էմմիի լուսանկարը

11:39   3 հունիսի, 2021

Երգչուհի Էմմին լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված լուսանկարում Էմմին արձակել է մազերը։ Նա վառ շպար է ընտրել․ շուրթերը ներկված են վառ շրթներկով։ Երիտասարդ մայրիկը հրապարակումը չի մեկնաբանել։

Ավելի վաղ տեղադրված կադրերում երգչուհին կրում էր ջինսե տաբատ, սպիտակ բլուզ, սպորտային գլխարկ։ Երկու երեխաների երիտասարդ մայրիկը հավաքել էր մազերը, նախընտրել կարմիր շրթներկ։ Կերպարն ամբողջացնում էր արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից երգչուհին գրել էր․ «Գույներ»։



© NEWS.am STYLE