«Холостяк» նախագծի հաղթողն առաջին անգամ պատմել է Տիմատիի մոր հետ ծանոթության մասին

14:38   3 հունիսի, 2021

«Холостяк» նախագծի հաղթող Եկատերինա Սաֆարովան ակնարկել է, որ իր ու Տիմատիի հարաբերությունները բավական լուրջ են։ Նա առաջին անգամ պատմել է ռեփեր Տիմատիի մայրիկի հետ ծանոթության մասին, հայտնում է WMJ.ru-ն։

«Պարզապես պաշտում են նրա ընտանիքը։ Նա շատ լավ ու խելացի մայր ունի, սիրում եմ նրա հետ խոսել։ Հիանալի կին է»,- ասել է նա։ Սաֆարովայի խոսքվո՝ Տիմատիի եղբոր ու դստեր հետ ծանոթությունը եւս իրեն անտարբեր չեն թողել։ «Եղբայրն՝ Արտեմը, շատ լուսավոր է, բարի, ջերմ։ Ալիսնա՝ Տիմուրի դուստրը, շատ սիրարիր է ու խելացի։ Առհասարակ Տիմուրի ընտանիքի անդամները հիանալի մարդիկ են, ինձ միշտ ջերմությամբ են ընդունում, եւ այդ հարցում իմ բախտը շատ է բերել»,- պատմել է նա։

Նախագծի հաղթողը պատասխանել է նաեւ ռեփերի նախկին սիրելիների՝ մոդլեներ Անաստասիա Ռեշետովայի եւ Ալյոնա Շիշկովայի նկատմամբ իր վերաբերմունքի մասին հարցին։ «Ես լիովին հանգիստ ու ըմբռնմամբ եմ վերաբերվում։ Տիմուրը 37 տարեկան է, նա անցյալ ունի, երկու երեխա։ Եվ, իհարկե, նա միշտ շփվելու է ե՛ւ Նաստյայի, ե՛ւ Ալյոնայի հետ։ Ես խանդելու պատճառներ չունեմ, ինձ դա չի կարող դուր չգալ»,- ասել է նա։

View this post on Instagram

A post shared by 13 (@timatiofficial)

Ավելի վաղ Տիմատին Instagram-յան հրապարակմամբ պատմել էր Սաֆարովայի հետ հարաբերությունների մասին։ Երաժիշտը նախագծի մասնակցին «101 տոկոսով» իսկական էր անվանել՝ նշելով, որ նա անում է այն, ինչ զգում է, իրեն այլ մարդկանց հասցեին բացասական մեկնաբանություններ թույլ չի տալիս։ Ընդ որում, Սաֆարովան անմիջապես եւ ուղիղ խոսում է ամենի մասին, ինչ իրեն դուր չի գալիս, կարծում է Տիմատին։ Նա նաեւ հայտնել է, որ ընտրյալի հարցում իր բախտը շատ է բերել։

Լուսանկարը՝ կադր «Холостяк» նախագծից

 



© NEWS.am STYLE