Շնուրովը երեկույթը շտապ լքել է կնոջ ծննդաբերության պատճառով

13:02   3 հունիսի, 2021

«Լենինգրադ» խմբի առաջնորդ Սերգեյ Շնուրովը շտապ լքել է Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումը։ Նա լքել է երեկույթը, որին հանդես էլ գալիս իր նոր՝ «Զոյա» նախագծով, հայտնում է Ren.tv-ն։

Աղբյուրի տեղեկություններով՝ անսպասելիորեն սկսվել է երաժիշտի կնոջ՝ Օլգա Աբրամովայի ծննդաբերությունը, ինչի կապակցությամբ արտիստը շտապ գնացել է Պուլկովո օդանավակայան՝ Մոսկվա մեկնելու համար։

Շնուրովը միջոցառման ընթացքում ներկայացրել է իր նոր նախագիծը՝ «Զոյա»։ Խմբի ելույթի առաջին կադրերն իր Telegram-յան ալիքում հրապարակել է հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակը։ Սոբչակը մենակատարին համեմատել է ուկրաինացի երգչուհի Նաստյա Կամենսկիխի՝ «Պոտապ եւ Նաստյա» խմբի նախկին մասնակցի հետ․ «Պոտապն առհասարակ գիտի՞, որ Նաստյա Կամենսկիխը հիմա «Զոյա» է»,- նկատել է նա։

Շնուրովի եւ նրա նախկին կնոջ՝ Մատիլդայի բաժանման մասին հայտնի է դարձել 2018թ․-ի մայիսին։ Երգիչը մի քանի բանաստեղծություն էր հրապարակել, որոնցում հայտարարել է, որ սիրել է ամբողջ հոգով։ Նույն տարվա հոկտեմբերին երաժիշտը սոցիալական ցանցերում լուսանկար է հրապարակել նոր կնոջ՝ Աբրամովայի հետ։



© NEWS.am STYLE