19:51 3 հունիսի, 2021Դերասանուհի Յուլյա Ֆինկն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում Յուլյան պատկերված է ամուսնու՝ հաղորդավար Արտյոմ Կարապետյանի եւ իրենց որդիների հետ։ «Ամեն օր մեծացող երջանկություն»,- մեկնաբանություններում գրել է երիտասարդ մայրիկը, իսկ հետեւորդները դրական խոսքեր են ուղղել նրանց։

Օրերս տեղադրված կադրերում դերասանուհին կրում էր լայն փողքերով զոլավոր տաբատ, սպիտակ վերնաշապիկ, սեւ բաճկոն, սպորտային կոշիկներ։ Յուլյայի մազերը հավաքված էին, մեղմ շպարով էր։ Նրա ոճային կերպարն ամբողջացնում էին աքսեսուարներն ու արեւային ակնոցը։ Հրապարակումը Յուլյան չէր մեկնաբանել, սակայն նրա հետեւորդները դրական խոսքեր էին ուղղել՝ գրելով․ «Նորաձեւ», «ոճային»։