«Սիրուն». Սոնա Եսայանի լողափնյա լուսանկարը

14:13   3 հունիսի, 2021

Պարուհի Սոնա Եսայանն ամուսնու` դերասան Գրիգ Գեւորգյանի հետ մեկնել է հանգստի, որտեղից նոր լուսանկար է հրապարակել։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Սոնան պատկերված է լողափին։ Պարուհին շագանակագույն լողազգեստ է ընտրել, որը համադրել է լայնեզր գլխարկի հետ։ Թեեւ Սոնան հրապարակումը չի մեկնաբանել, հետեւորդները նրան բազմաթիվ դրական խոսքեր են ուղղել․ «Սիրուն»։

Ավելի վաղ Սոնայի հետ լուսանկար էր հրապարակել ամուսինը՝ Գրիգը։ Սոցիալական ցանցում արված նշման համաձայն՝ լուսանկարն արվել էր Մոսկվայում։ «Շատ ուժեղ բաներ են սպասվում մեզանից»,- հրապարակման մեկնաբանություններում գրել էր դերասանը։



© NEWS.am STYLE