Դերասանուհի Եվա Բաղդասարյանն ընտրյալ ունի

13:31   3 հունիսի, 2021

Եվա Բաղդասարյանն ընտրյալ ունի։ Դերասանուհին այս մասին հայտնել է Ինստագրամում՝ պատասխանելով հետեւորդների հարցերին։

Դերասանուհին նշել է, որ արդեն մի քանի ամիս է՝ սիրտը զբաղված է։ Եվան բացասական պատասխան է տվել հարցին՝ արդյոք երկրորդ կեսը շոու-բիզնեսի ներկայացուցիչ է։ «Ոչ շոու-բիզնեսից է, ոչ էլ համացանցում կա»,- գրել է դերասանուհին։

Հետեւորդները դերասանուհուն նաեւ այլ հարցեր են ուղղել, այդ թվում այն մասին, արդյոք Եվան ծրագրում է մեկնել Հայաստանից եւ բնակություն հաստատել այլ երկրում։ «Ինձ թվում է՝ չեմ կարող, իմ հայրենիքը շատ եմ սիրում։ Եթե մեկնում եմ, ապա ամենաշատը 10 օր, ավել չեմ կարողանում ապրել։ Համ էլ էստեղ իմ աշխատանքն ու ընտանիքն են»,- գրել է Եվան։



© NEWS.am STYLE