«Չեմ ների նրան». Անջելինա Ջոլին ցանկանում է վրեժ լուծել Բրեդ Փիթից դատարանում կրած պարտության պատճառով

15:33   3 հունիսի, 2021

45-ամյա դերասանուհի Անջելինա Ջոլիին հիասթափեցրել է դատարանի որոշումը, որը վարում էր նրա ու նախկին սիրելիի՝ 57-ամյա Բրեդ Փիթի ամուսնությունը լուծելու գործը։ Ինսայդերների տեղեկություններով՝ Անջելինան արդեն իսկ ծրագրում է հաջորդ քայլն ընդդեմ Բրեդի։ 

«Անջելինան երբեք չի ների նրան։ Ջոլին օգտագործում է ամենն, ինչ ունի՝ դատարանի որոշումը վիճարկելու համար։ Նա վստահ է՝ սա բոլորովին էլ վերջը չէ, եւ արդարությունը կհաղթանակի»,- աղբյուրի խոսքերը մեջբերել է Us Weekly-ն։

Angelina Jolie Is Bitterly Disappointed Brad Pitt Custody Decision

Առայժմ դատական որոշումը վերջնականապես հաստատված չէ, այդ պատճառով Բրեդը սպասում է նախկին կնոջ հերթական հարձակումներին։ Ամեն դեպքում, ինսայդերները նշում են, որ դերասանը «նրան թույլ չի տա պայմաններ թելադրել»։

«Բրեդն Անջելինային վատը չի ցանկանում։ Նրա համար դուռը միշտ բաց է, եթե նա իրեն քաղաքավարի դրսեւորի»,- նշել է ինսայդերը։

Դերասանը մտադիր չէ ընտանեկան դրամաները հանրային քննարկման առարկա դարձնել։ Բրեդը ձգձգում էր իր հաղթանակի մասին լուրի հայտնվելը լրատվամիջոցներում։ Նա սպասում էր, երբ Անջելինան անձամբ կիմանա դատարանի որոշման մասին, ոչ թե դրա մասին կկարդա լրատվական աղբյուրներից։

«Բրեդի առաջնահերթությունը մշտապես եղել ու մնում են երեխաների բարեկեոցությունն ու նրանց հետո երկար ժամանակ անցկացնելու հնարավորությունը։ Նա ամեն ինչ գաղտնի է պահել, եւ դատարանի որոշումը հանրության սեփականությունն է դարձել, միայն երբ Ջոլիի կողմի պատասխանը տրամադրվել է «Associated Press»-ին»,- աղբյուրի խոսքերը մեջբերել է Metro-ն։

Ըստ Cosmo-ի նյութերի



© NEWS.am STYLE