Ոճային մայրիկ․ Մերի Մակարյանի լուսանկարը

17:11   3 հունիսի, 2021

Դերասանուհի Մերի Մակարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը սեւ հագուստ է կրում։ Մերին արձակել է մազերն ու նախընտրել է բնական շպար, որն ընդգծել է նրա գեղեցկությունը։ «Ի տարբերություն ուրիշ սենյակային բույսերի, որոնք ցերեկն են թթվածին արտադրում, կակտուսը ցերեկը «քնում է», իսկ գիշերը` թարմացնում օդը»,- մեկնանություններում գրել է նա։

Ավելի վաղ տեղադրված լուսանկարում դերասանուհին սեւ զգեստ էր կրում։ Նա որպես սանրվածք հյուսքեր էր ընտրել, կերպարն ամբողջացրել աքսեսուարներով՝ արեւային ակնոց, վզնոցներ։ Լուսանկարը, որն արվել էր գեղեցիկ բնապատկերի ֆոնին, մեկնաբանված չէր։ Փոխարենը հետեւորդները նրան դրական խոսքեր էին ուղղել։



© NEWS.am STYLE