Zara-ի զգեստները դիտարկել են որպես վիրավորանք Մեքսիկայի ժողովրդին

18:13   3 հունիսի, 2021

Մեքսիկայի կառավարությունը իսպանական Zara եւ այլ ապրանքանիշերի ամառային հագուստում  բնիկ ժողովրդի մշակույթի վիրավորանք է նկատել, հայտնում է Metro-ն։

Խոսքը Zara-ի նախշերով զգեստի մասին է, որը հատուկ է Օահակա նահանգում միշտեկ համայնքի համար։ Ընդգծելով ավանդական զգեստներին նմանությունը՝ երկրի մշակույթի նախարար Ալեխանդրա Ֆրաուստոն հայտարարել է, որ ապրանքնաիշի դիզայնը ներառում է ավանդական խորհրդանիշներ, որոնք «մարմնավորում են մի ամբողջ հանրության շրջակա միջավայր, պատմություն ու աշխարհայացք»։

Նմանատիպ պահանջներ են առաջ քաշվել նաեւ այլ ապրանքիշների հանդեպ․ Anthropologie-ի նմուշակազմում ներառված են բաց կապույտ շորտեր չմշակված ծայերով ու նկարներով, որոնք հիշեցնում միկս հանրության նկարազարդումները, իսկ Patowl-ի հավաքածուում՝ ժանյակներով եւ ասեղնագործով բլուզներ, որն, իբրեւ, կրկնում է սապոտեկների նախշը։

Ալեխանդրա Ֆրաուստոն մշակութային յուրացման վերաբերյալ հրապարակային բացատրություն է պահանջել ընկերությունների ներկայացուցիչներից։ «Inditex» ընկերությունը, որին է պատկանում Zara ապրանքանիշը, հայտարարել է, որ դիզայներները ոչ մի կերպ յուրացման փորձ չեն կատարել։ «Զարդանկարը, որի մասին խոսվում է, մտադրված չի վերցվել մեքսիկական ժողովրդից»,- ասված է հայտարարությունում։

Մայիսին ձեռնարկատեր Քիմ Քարդաշյանը հրապարակե էր իր KKW Beauty կոսմետիկայի ապրանքնաիշի նոր գովազդի կադրերը եւ զայրացրել էր օգտատերերին։ Նրա կերպարն ամբողջացրել էին քարերով զարդարված ականջօղերը, որոնց վրա առկա է «Օմ» խորհրդանիշը, որը հնդուիզմում սուրբ է համարվում։ Հնդկաստանից օգտատերերը հեռուստաաստի հագուստը դիտարկել էին որպես մի ամբողջ ազգի կրոնի վիրավորանք։



© NEWS.am STYLE