90-ականների սուպերմոդելները՝ նախկինում եւ հիմա (ֆոտո)

16:04   3 հունիսի, 2021

Նրանցից յուրաքանչյուրը ժամանակին իր հայտնությամբ «բում» մտցրեց նորաձեւության աշխարհում՝ թելադրելով իր կանոնները: Մինչ այսօր շատերը մոդել են դառնում Instagram-ում հետեւորդներ հավաքելով, պլաստիկ միջամտություններով եւ ֆոտոշոփով, նրանք իրենց ուղին հարթեցին բնական հմայքի ու ինքնավստահության շնորհիվ՝ ստեղծելով իրենց իսկ թրենդները: Այդ է, թերեւս, պատճառը, որ այս կանայք մինչ օրս պահանջված են ու հիացմունքի արժանի: NEWS.am STYLE-ը վերհիշել է 90-ականներին հայտնիություն ձեռք բերած սուպերմոդելներին, որոնք զարդարում էին մեր հեռուստաէկրաններն ու նորաձեւության ամենահեղինակավոր ամսագրերի էջերը. ներկայացնում ենք նրանց լուսանկարները՝ նախկինում եւ հիմա:

Նաոմի Քեմփբել

51-ամյա Նաոմի Քեմփբելը բացահայտվել է դեռեւս 1980-ականների վերջին, իսկ 1990-ականներին՝ վաստակել սուպեմոդելի տիտղոսը: Նաոմի Քեմփբելն իր գործունեությունը շարունակում է մինչ օրս: Բացի մոդելինգից՝ «Սեւ հովազը», ինչպես նրան հաճախ անվանում են նորաձեւության աշխարհում, նկարահանվել է նաեւ տեսահոլովակներում, ֆիլմերում եւ աշխատել է հեռուստատեսությունում:

Թայրա Բենքս

Ամերիկացի սուպերմոդել Թայրա Բենքսը մոդելինգով սկսել է զբաղվել 15 տարեկանում: 47-ամյա Բենքսն իր հարցազրույցներում բազմիցս խոստովանել է, որ դեռահասության շրջանում հաճախ քննարկումների է ենթարկվել աչքի ընկնող ճակատի պատճառով: Հայտնիություն ձեռք բերելուց հետո Բենքսը սկսեց կոտրել մոդելների արտաքինի մասին բոլոր կարծրատիպերը՝ ստեղծելով «Ամերիկայի հաջորդ թոփ մոդելը» շոուն, որի միջոցով ապացուցեց աշխարհին, որ մոդել կարող ես դառնալ ցանկացած արտաքինով:

Կլաուդիա Շիֆեր

Կլաուդիա Շիֆերին կարիերայի սկզբին համեմատում էին ֆրանսիացի կինոաստղ Բրիջիթ Բարդոյի հետ՝ արտահայտիչ դիմագեերի, խոշոր աչքերի եւ գրավիչ հայացքի համար: 50-ամյա Շիֆերն իր կարիերաի ընթացքում լուսանկարվել է մոտ 1000 ամսագրերի շապիկների համար, եւ, ըստ այդմ, հայտնվել «Գինեսի» ռեկորդների գրքում՝ որպես ամենից շատ ամսագրերի շապիկներին հայտնված մոդել:

Լինդա Եվանգելիստա

56-ամյա Լինդա Եվանգելիստան, որի կարիերան վերելք ապրեց 90-ականներին, համարվում է բոլոր ժամանակների ամենաազդեցիկ սուպերմոդելներից մեկը: Սուպերմոդելն իր գեղեցիկ դեմքով զարդարել է ավելի, քան 700 ամսագրի շապիկ, եւ հայտնի է՝ որպես անվանի լուսանկարիչ Սթիվեն Մեյսեթի «երկար տարիների մուսա»: Vogue Italia-ի շապիկին հայտնվելու քանակով նա համարվում է ռեկորդակիր. բոլոր անգամները նրան լուսանկարել է Մեյսեթը:

Սինդի Քրոուֆորդ

90-ականների ամենահայտնի մոդելներից Սինդի Քրոուֆորդն այսօր մոդելային աշխարհում ուղեկցում է դստերը՝ Քայա Գերբերին, սակայն, կարծես, դեռեւս չի պատրաստվում ամբողջովին զիջել իր դիրքերը: 55-ամյա սուպերմոդելը, ժամանակ առ ժամանակ, հայտնվում է պոդիումին եւ զարդարում հեղինակավոր ամսագրերի շապիկները:

Քեյթ Մոսս

Բրիտանացի մոդել Քեյթ Մոսսն իր արտաքինով փոխեց մոդելների մասին պակերացումները: Մոսսն ընդամենը 170 սմ հասակով գրավեց բարձր նորաձեւության աշխարհն, ու 2007-ին Time ամսագրի կողմից անվանվեց «Աշխարհի 100 ամենաազդեցիկ» մարդկանցից մեկը: Այժմ մոդելը 47 տարեկան է:

Քրիստի Թարլինգթոն

Քրիստի Թարլիգթոնի դեմքն 90-ականներին զարդարում էր ամենահեղինակավոր ամսագրերի շապիկները: Սուպրմոդելը մինչ օրս զբաղվում է նաեւ բարեգործությամբ եւ ֆիլմարտադրությամբ: 2013 թ-ին Glamour ամսագիրը 52-ամյա մոդելին անվանել է «Տարվա կին»:

Լուսանկարները՝ Getty Images, Pinterest, Cover media, Thierry Chesnot, ABC/Kesley McNeal, Variety, Victor Virgile, Evan Agostini, Hello Magazine, Marie Clair, Wireimage, Jared Siskin



© NEWS.am STYLE