Մորգենշտերնին մեղավոր են ճանաչել թմրանյութերի քարոզչության մեջ

22:14   3 հունիսի, 2021

Մոսկվայի Զյուզինյան դատարանը ռեփեր Մորգենշտերնին (իսկական անունը՝ Ալիշեր Վալեեւ) տուգանել է 100 հազար ռուբլի՝ նրա տեսահոլովակներում տեսնելով թմրանյութերի քարոզչություն: Այս մասին հայտնում է Life Shot Telegram-ալիքը։

Դատարանը հիփ-հոփ արտիստին մեղավոր է ճանաչել վարչական գործով՝ ՌԴ Քօ 6.13-րդ հոդվածի 1-ին մասով («թմրամիջոցների քարոզչություն կամ անօրինական գովազդ»): Կատարողին մինչեւ 1 միլիոն ռուբլի տուգանք էր սպառնում։

Суд признал Моргенштерна виновным в пропаганде наркотиков: Музыка:  Культура: Lenta.ru

Zvezdanews Telegram ալիքի տեղեկություններով՝ կատարողը հայտարարել է, որ պատրաստվում է բողոքարկել տուգանքը։

Մայիսի 24-ին հայտնի է դարձել, որ ռուս ռեփեր Մորգենշտերնի երկու տեսահոլովակներում ոստիկանությունը հայտնաբերել է թմրանյութերի քարոզչություն: Փորձաքննությունն իրականացվել է «Розовое вино 2» եւ Family երգերի նկատմամբ։ Եզրակացության մեջ ասվում է, որ «արտիստի հաղորդակցման նպատակը կենսակերպի ցուցադրումն է, որի գերակայությունները թմրանյութերն են, հարստությունը, այդ թվում՝ թմրանյութերի եւ դրանց օգտագործման նկատմամբ դրական վերաբերմունքի արտահայտությունը»:



© NEWS.am STYLE