«Արեւի իմ շողը». Սիլվա Հակոբյանի դստեր լուսանկարը

21:37   3 հունիսի, 2021

Երգչուհի Սիլվա Հակոբյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել։

Ինստագրմյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում պատկերված է երգչուհու դուստրը՝ Միլան։ «Դու արեւի իմ շողն ես»,- հրապարակումը մակագրել է երիտասարդ մայրիկը։ Երգչուհու դուստրը լույս աշխարհ է եկել 2019թ․-ի օգոստոսին։ Սիլվան դստեր հետ հաճախ է լուսանկարներ ու տեսանյութեր հրապարակում՝ նշելով, որ նրա հետ հնարավոր չէ ձանձրանալ:

Ավելի վաղ հրապարակված կադրերում Սիլվան սպիտակ շապիկ էր կրում։ Երիտասարդ մայրիկն արձակել էր մազերն ու նախընտրել էր բնական շպար։ «Ատելությամբ լցված այս աշխարհում պետք է կարողանալ հուսալ։ Այդ չարությամբ լցված աշխարհում պետք է կարողանալ ներել։ Այս անորոշությամբ լցված աշխարհում պետք է կարողանալ երազել։ Այդ կասկածանքով լցված աշխարհում պետք է կարողանալ հավատալ»,- գրել էր նա։



© NEWS.am STYLE