Շողեր Թովմասյանի եւ որդու լուսանկարն ԱՄՆ-ից

23:08   3 հունիսի, 2021

Դերասանուհի Շողեր Թովմասյանը, ով այժմ գտնվում է ԱՄՆ-ում, նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է որդու՝ Ալեքսանդրի հետ։

Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում դերասանուհին կրում է ջինսե կիսատաբատ, վարդագույն բլուզ, ոճային մարզակոշիկներ։ Նրա վարսերն արձակված են, նվազագույն շպարով է։ Հրապարակմանը կից Շողերը գրառում չի կատարել։

Նշենք, որ օրեր առաջ տեղադրված կադրերում դերասանուհին կրում էր սեւ լողազգեստ, ինչն ընդգծել էր նրա սլացիկ կազմվածքը։ Շողերն արձակել էր մազերը, առանց շպարի էր, իսկ լողափնյա կերպարն ամբողջացնում էր արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից դերասանուհին գրառում չէր կատարել, սակայն հետեւորդները հաճոյախոսություններ էին հղել՝ գրելով․ «Սիրուն», «հմայիչ կին», «կանացի»։



© NEWS.am STYLE