Հղի Իրինա Պինչուկն ու նրա փեսացուն՝ Արայ Չոբանյանը, գրանցել են ամուսնությունը

11:52   4 հունիսի, 2021

«Դոմ 2»-ի աստղ Իրինա Պինչուկն ամուսնացել է ընտրյալի՝ Արայ Չոբանյանի հետ։ Այս մասին նա հայտնել է իր միկրոբլոգում՝ տեսանյութ հրապարակելով քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունից, որում նա ու ընտրյալը ստորագրում են փասաթղթերը։ Արարողությունը համեստ է եղել․ ներկա են եղել միայն հարսնացուն ու փեսացուն։

Իրինան ու նրա ընտրյալը պատահական չեն ընտրել ամուսնության օրը։ Հունիսի 3-ին լրանում է նրանց հարաբերությունների մեկ տարին։ Ընդ որում, սիրահարները ցանկանում են հարսանեկան արարողությունը կազմակերպել հաջորդ տարի, քանի որ Պանչուկն այժմ հղիության վերջին շրջանում է։ Նա Արայից որդու է սպասում։

View this post on Instagram

A post shared by Ирина Пинчук (@pinchuk_official)

Իրինայի հետեւորդները բազմաթիվ ուրախալի մեկնաբանություններ են գրել։ «Պաշտում եմ ձեր զույգը, ամենագեղեցիկն եք, դրականը»,- գրել է երկրպագուներից մեկը։



© NEWS.am STYLE