Իմ պատմությունը. «Նա լքեց ինձ եւ մեր երկու երեխաներին: Չգիտեմ ինչ անել…»

22:38   30 սեպտեմբերի, 2013

Եթե 2 տարի առաջ ինչ-որ մեկն ասեր, որ այսօր նման իրավիճակում եմ հայտնվելու, ես ի պատասխան միայն կծիծաղեի: Ես սիրող ամուսին ունեի, երկու երեխա: Կատարյալ ընտանիք, որտեղ ես օջախի պահապանն էի, նա՝ սնունդ հայթայթողը: Նա իմ միակ մտերիմ մարդն էր, քանի որ ես մանկատանն եմ մեծացել:

Ամեն ինչ սկսվեց մի առավոտ, երբ նրա գրպանում գտա ինչ-որ մեկի արծաթագույն կրծքազարդը՝ մանուշակագույն քարերով: Ես կարծեցի, որ նա գտել է այն եւ վերցրեցի ինձ: Վատ կանխազգացում ունեցա միայն երեկոյան, երբ նրա հայացքում վախ նկատեցի. կրծքազարդն ինձ վրա էր: Այդ պահից էլ կասկածները սողոսկեցին սիրտս:

Ես ավելի ուշադիր դարձա: Սկսեցի նկատել, որ թաքցնում է հեռախոսը: Երբ տուն է գալիս, անմիջապես 20 րոպեով փակվում է լոգարանում:

Չեմ պատմի այն ամբողջ ցավն ու այն դժոխքը, որի միջով անցանք ես ու երեխաներս, երբ մեր ընտանիքի հորը վտարեցինք տանից: Նա ներողություն էր խնդրում, իսկ իմ մրցակցուհին զանգահարում էր, ծաղրում, իրենց համատեղ լուսանկարներն ուղարկում եւ այլն:

Նախ նա կանոնավոր կերպով ալիմենտ էր վճարում, իսկ 2 ամիս առաջ հանկարծ դադարեց: Հենց այդ ժամանակ ես լրջորեն մտորեցի, որ հարկավոր է աշխատանք փնտրել: Բայց ո՞ւր կամ ո՞ւմ խնամքին թողնեմ փոքրիկներիս: Մեր դրամը վերջանում է, իսկ չեմ կարող երեխաներիս բացատրել, որ նրանց հայրը մոռացել է իրենց մասին, որ հիմա նա ուրիշ ընտանիք ունի:

Գուցե ինչ-որ մեկը կօգնի՞ ինձ: Որտե՞ղ գտնեմ աշխատանք, որը կարելի է տանից անել:

Անի



© NEWS.am STYLE