«Իրական գեղեցկություն». Աստղիկ Սաֆարյանի շքեղ կերպարը

12:15   4 հունիսի, 2021

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկար է հրապարակել, որում վառ ու շքեղ կերպարում է։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին կապույտ գույնի, փայլուն զգեստ է կրում։ Աստղիկն արձակել է մազերը, ընտրել է արտահայտիչ դիմահարդարում, որն ընդգծել է նրա գեղեցկությունը։ Մեկնաբանությունների հատվածում հետեւորդները ոճային երգչուհուն դրական խոսքեր են գրել․ «Իրական գեղեցկություն», «հոյակապ տեսք ունես»։

Օրերս հրապարակված կադրերում երգչուհին վառ կանաչ վերնաշապիկ էր կրում։ Նա արձակել էր մազերն ու նախընտրել էր արտահայտիչ դիմահարդարում, որի ընթացքում եւս նեոնային գույներ էին օգտագործվել։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու Աստղիկին դրական խոսքեր էին գրել։



© NEWS.am STYLE