Հմայիչ․ Մարիամ Ալեքսանյանի լուսանկարը

11:15   4 հունիսի, 2021

Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ամառային կերպարում։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում դերասանուհին սեւ հագուստ է կրում՝ ուսի հատվածում բաց բլուզ, տաբատ։ Մարիամն արձակել է մազերն ու նախընտրել է արտահայտիչ դիմահարդարում։ Կերպարն ամբողջացրել են գեղեցիկ վզնոցները։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին սեւ հագուստ էր կրում, որը բաց էր ուսերի հատվածում։ Մարիամն արձակել էր մազերն ու նախընտրել էր արտահայտիչ շպար։ Կերպարն ամբողջական էին դարձրել աքսեսուարները։ Մեկնաբանությունների հատվածում հետեւորդները նրան դրական խոսքեր էին ուղղել․ «Գեղեցկուհի»։



© NEWS.am STYLE