«Ամառն իմ հոգում». Հասմիկ Կարապետյանի լուսանկարը

16:48   4 հունիսի, 2021

Երգչուհի Հասմիկ Կարապետյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում երիտասարդ մայրիկն արձակել է մազերը։ Հասմիկը բնական շպար է ընտրել, որն ընդգծել է նրա գեղեցկությունը։ «Ամառն իմ հոգում»,- մեկնաբանություններում գրել է երգչուհին, իսկ հետեւորդները նրան դրական խոսքեր են ուղղել։

Ավելի վաղ Հասմիկ Կարապետյանը հրապարակել էր որդու՝ Գրիգորի լուսանկարն ու նրան շնորհավորել մեկամյակի առիթով․ «Շնորհավոր մեկամյակդ, իմ որդի, իմ Գրիգոր։ Դու Աստծո նվերն ես։ Մենք քեզ շատ ենք սիրում։ Օրհնված եղիր։ Միշտ եղիր առողջ, երջանիկ եւ ապրիր խաղաղ ու գունավոր աշխարհում։ Թող Աստված քեզ միշտ իր ձեռքերում պահի»,- գրել է երջանիկ մայրիկը։



© NEWS.am STYLE