«Սիրուն». Սոնա Մաթեւոսյանի ամառային կերպարը

21:44   4 հունիսի, 2021

Դերասանուհի Սոնա Մաթեւոսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում  հմայիչ կերպարում է։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Սոնան բաց գույնի շապիկ է կրում եւ արձակել է մազերը։ Արտահայտիչ շպարն ընդգծում է նրա գեղեցկությունը։ Մեկնաբանությունների հատվածում օգտատերերը նրան դրական խոսքեր են գրել։ «Սիրուն»,- մեկնաբանել է դերասանուհի Զառա Սահակյանը։

Ավելի վաղ հրապարակված կադրերն արվել էին բնության գրկում՝ գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Դերասանուհին կրում էր կարմիր զգեստ։ Նրա վարսերն արձակված էին, նվազագույն շպարով էր։ Հրապարակմանը կից Սոնան գրել էր․ «Սեր Հայաստան», իսկ երկրպագուները բազմաթիվ հաճոյախոսություններ էին ուղղել դերասանուհուն։



© NEWS.am STYLE