Իվան Ուրգանտի խորթ դուստրը մետրոյում լուսանկարվել է ներքնազգեստով ու զայրացրել հետեւորդներին

12:51   4 հունիսի, 2021

Հեռուստահաղորդավար Իվան Ուրգանտի դուստրը՝ Էրիկա Կուտալիան, անկեղծ կերպարով լուսանկար է հրապարակել ու զայրացրել հետեւորդներին։ Լուսանկարն ու մեկնաբանությունները հայտնվել են Instagram-ի նրա էջում։

20-ամյա Էրիկան լուսանկարներ է հչապարակել, որոնցում պատկերված է նյույորքյան մետրոպոլիտենում։ Նա նկարահանվել է կանաչ գույնի կարճ զգեստով, բարձրացրել է այն ու ցուցադրել Siren Basics ապրանքանիշի ներքնազգեստը։ Նրա կերպարն ամբողջացրել են շագանակագույն պայուսակն ու մի քանի մազակալները։

View this post on Instagram

A post shared by (@e_ttg)

Կուտալիայի երկրպագուները չեն գնահատել նրա հրապարակումը, որն ավելի քան 30 հազար լայք է հավաքել եւ այդ մասին գրել են մեկնաբանություններում։ «Գռեհիկ է։ Ամոթ է ծնողների առաջ», «Բավական է քո նկատմամբ ուշադրություն գրավես», «Չեմ կարծում, թե սա գեղեցիկ է», «Ի՞նչ ուղերձ է սա»,- գրել են օգտատերերը։

Փետրվարին Իվան Ուրգանտի դուստրը դարձել է Jacquemus ապրանքանիշի գովազդային արշավի մասնակից։ Կադրերում նա գրկել ու համբուրում էր ընկերոջը։ Էրիկան պատկերված էր ներքնազգեստով, իսկ նրա սիրելին՝ ջինսով։



© NEWS.am STYLE