Գեղեցիկ․ բալիկի սպասող Սոֆյա Պողոսյանի նոր լուսանկարը

20:44   4 հունիսի, 2021

Դերսանուհի Սոֆյա Պողոսյանը, որը սպասում է առաջնեկի ծնունդին, նոր լուսանկարներ է հրապարակել։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում պատկերված են դերասանուհին ու նրա ամուսինը՝ Աշոտ Տեր-Մաթեւոսյանը։ Սոֆյան սպիտակ զգեստ է ընտրել ու լայնեզր գլխարկ։

Դերասանուհին ընտանիքում սպասվող համալրման մասին հայտնել է հունիսի 1-ին։ Կադրերում Սոֆյան եւ Աշոտը պատկերված էին բնության գրկում։ «Թող, որ բոլոր բալիկները լինեն առողջ ու երջանիկ։ Շնորհավոր հունիսի 1», - գրել էր Սոֆյան։



© NEWS.am STYLE