Ժաննա Ֆրիսկեի ծնողները պարտվել են դատական վեճը Դմիտրի Շեպելեւի դեմ

14:15   4 հունիսի, 2021

Վլադիմիր եւ Օլգա Ֆրիսկեները հույս ունեին, որ ապագայում բնակարանը կժառանգի իրենց թոռը՝ Պլատոնը, որը վերջերս 8 տարեկան է դարձել։ Սակայն հնարավոր է՝ նրա հայրը՝ Դմիտրի Շեպելեւը, էլիտար անշարժ գույքի վերաբերյալ այլ ծրագրեր ունի։

Հեռուստահաղորդավարը Ժաննայի ծնողներին տեղեկացրել էր, որ կցանականար վաճառել որդու բաժինը՝ բնակելի տարածքի մեկ երրորդը։ Նրանք զայրացել էին եւ դիմել դատարան՝ պահանջելով նրան արգելել գործարքներ կատարել։ Սակայն դատարանը Շեպելեւի կողմն է բռնել, օրերս Ֆրիսկեները պարտվել են դատական գործը։

View this post on Instagram

A post shared by Дмитрий Шепелев (@dmitryshepelev)

«Մերժվել է բավարարել հայցը։ Մասնաբաժնի օտարման հարցը հնարավոր է օրենքով սահմանված կարգով»,- StarHit-ին հայտնել են դատարանից։

Շմիտովսկի անցուցում 90 քառակուսի մետր տարածքով բնակարանի կադաստրային արժեքը մոտավորապես 24 միլիոն ռուբլի է․ համապատասխանաբար, մասնաբաժնի համար, որը Պլատոնին է պատկանում, Դմիտրին կարող է նվազագույնը 8 միլիոն ռուբլի ստանալ։ Ի դեպ, թոռան մասնաբաժինը գնելու առաջնահերթ իրավունք ունեն հենց Վլադիմիր եւ Օլգա Ֆրիսկեները, որոնց պատկանում է բնակարանի երկու երրորդը։

Родители и сестра Жанны поддерживают чистоту и порядок в любимой квартиры покойной звезды

Հենց նրանք են բնակարանում իդեալական կարգուկանոն պահպանում, հետեւում են, որ ամեն ինչ մնա այնպես, ինչպես եղել է Ժաննայի կենդանության օրոք։ Մի անգամ երգչուհու հայրն ու մայրն արդեն «փրկել» են հանգուցյալ դստեր սիրելի բնակարանը։ Անշարժ գույքը ծրագրում էին աճուրդի հանել՝ «Ռուսֆոդին» բազմամիլիոնանոց պարտքը վերադարձնելու համար։ Սակայն Վլադիմիր Բոիսովիչը ելքը գտել էր՝ վաճառել էր մեքենան, Կալուժսկի մարզում գտնվող բնակարանը, ընկերներից գումար էր վերցրել ու պահպանել անշարժ գույքը։

Լուսանկարները՝ Instagram

 



© NEWS.am STYLE