Ինչու է Միխայիլ Շիրվինդտը Հայաստանում առանց օպերատորի մնացել (վիդեո)

13:59   4 հունիսի, 2021

Հայտնի հաղորդավար, հրապարակախոս, բլոգեր Միպայիլ Շիրվինդտը Youtube-յան ալիքում Հայաստանից հերթական տեսանյութն է հրապարակել։ Թողարկման սկզբում Միխայիլը խոստովանել է, որ նկարահանող խմբի անդամներից մեկը՝ Իլյա Շպիցը, չի կարողացել մեկնել, քանի որ չի վճարել հարկերը։ Համացանցում հայտնի թրեվլ-շոուի թողարկումը ստիպված են եղել նկարահանել առանց օպերատորի։

Շիրվինդտը ծանոթացել է Միքայելյան ընտանիքի հետ, որոնք պանիր են արտադրում, եւ ինչպես պնդում է հաղորդավարը, այլեւս ոչ մի տեղ նման պանրի չեք հանդիպի։  Այստեղ պատրաստվում է 16 տեսակի պանիր։ «Այստեղ պանիրներ են, որոնք վերցնում են պանրի արտադրության համաշխարհային ավանդույթներն ու բազմապատկում հայկական մենթալիտետի յուրահատկությունը։ Ստացվում է, որ պանիրներում համատեղվում է ե՛ւ պանրագործությունը, ե՛ւ գինեգործությունը»,- պատմել է Շիրվինդտը։ Նմուշակազմում առկա են պանիրներ, որոնք թրջված են գինով, մշակված կոնյակով ու դարչինով եւ պանիր-տոլմա։

Բլոգերը մեկնել է Սեւանավանք եւ հիացել այս վայրի էներգետիկայով։ Ապա ցույց է տվել «Բոհեմ» սրճարանը Սեւան քաղաքում, որն անվանել է «մաշկույթի տուն» լավ իմաստով։  

Շիրվինդտը հայտնել է նաեւ Հայաստանից հաջորդ թողարկման մասին։

 



© NEWS.am STYLE