Վերջին զանգն ու շրջանավարտների տրամադրությունը՝ NEWS.am STYLE-ի ֆոտոռեպորտաժում (ֆոտո/վիդեո)

14:45   4 հունիսի, 2021

Այսօր՝ հունիսի 4-ին, հանրապետության մի շարք դպրոցների ավարտական դասարաններում զանգը հնչեց վերջին անգամ: Այս տարի Վերջին զանգի արարողությունն, իհարկե, տոնական չանցավ, ինչպես, սովորաբար, լինում է, սակայն շրջանավարտները լի էին հույսով, որ կյանքի նոր փուլը լի է լինելու միայն հաճելի անակնկալներով:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от NEWS.am STYLE (@style.news.am)

NEWS.am STYLE-ը եղել է Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցում, պարզել շրջանավարտների տրամադրությունն ու լուսանկարել նրանց:

Շրջանավարտները միաձայն փաստեցին՝ տխուր են, որ այլեւս դպրոցում չեն սովորելու, կարոտելու են դասընկերներին, ուսուցիչներին, դասերը եւ, իհարկե, սիրելի դպրոցը, որտեղ սովորել են 12 տարի:

Ոմանք էլ տխրել են, որ կարանտինի շրջանում դասերը ստիպված են եղել անցկացնել առցանց տարբերկով՝ չկարողանալով ավելի շատ վայելել միմյանց ներկայությունը: Իհարկե, իրենց սրտի խոսքն ուղղեցին նաեւ հայ զինվորին՝ «Շնորհակալ ենք, որ ձեր շնորհիվ այսօր կանգնած ենք մեր դպրոցի բակում ու նշում ենք մեր վերջին զանգը, եւ հուսով, որ հայրենիքի համար նահատակված մեր հերոսները կնայեն մեզ երկնքից ու կհպարտանան մեզանով»:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE