Սանդրա Բուլոկը երեխայի պատճառով բաժանվել է սիրելիից

15:46   4 հունիսի, 2021

56-ամյա դերասանուհի Սանդրա Բուլոկն անձնական կյանքում կրկին անհաջողություն ունի․ դերասանուհուց հեռացել է սիրելի տղամարդը՝ լուսանկարիչ Բրայան Ռենդալը։ Բուլոկն ընտրյալի հետ ապրել է մոտ հինգ տարի․ Սանդրան ու Բրայանն առաջին անգամ ծանոթացել են դերասանուհու տանը։ Սանդրան Ռենդալին հրավիրել էր լուսանկարելու որդուն՝ Լուիսին։ 

Ավելի ուշ Սանդրան պատմել է, որ Ռենդալն իր վրա անհավանական տպավորություն է գործել, եւ ինքը սիրահարվել է։ Զույգը երկար ժամանակ չէր հանրայացնում հարաբերությունները։ Գաղտնիքը հաջողվել է պահպանել 7 ամիս։ Սիրահարներն առաջին անգամ միասին հայտնվել են «Մեր բրենդը ճգնաժամն է» թրիլլերի կարմիր գորգին, որոշ ժամանակ անց Բրայանը տեղափոխվել է Բուլոկի մոտ։

Օրերս հայտնի է դարձել, որ զույգը փլուզվել է․ պատճառ է դարձել երրորդ երեխան, որին Սանդրան որոշել է որգեդրել։ Բուլոկը վստահ է եղել, որ սիրելին կաջակցի գաղափարին, սակայն տղամարդը կտրականապես դեմ է եղել, քանի որ անհանգստանում էր ավագ երեխաների՝ Լայլայի եւ Լուիսի հոգեբանական վիճակի համար։

Ինչ-որ պահի լարվածությունը հասել է կրիտիկական կետի․ Ռենդալը հայտարարել է, որ եթե Բուլոկը չփոխի որդեգրման որոշումը, ինքը կհեռանա։ Այժմ դերասանուհին կրկին միայնակ է եւ կյանքում բարդ շրջան է ապրում։ Կողմերից ոչ մեկը չի հայտնում՝ արդյոք հաշտեցում հնարավոր է, թե ոչ, հայտնում է Gossipcop-ը։

 



© NEWS.am STYLE