«Մեր երջանկությունն այսօր դարձավ 11 ամսական». Աննա Դովլաթյանը հիացրել է դստեր լուսանկարով

19:09   4 հունիսի, 2021

Դերասաններ Դավիթ Աղաջանյանի եւ Աննա Դովլաթյանի դուստրը՝ Կարինան, այսօր դառնում է տասնմեկ ամսական։

Երիտասարդ մայրիկն այդ առիթով հրապարակել է փոքրիկի լուսանկարն ու հիացրել հետեւորդներին։ «Մեր երջանկությունն այսօր դարձավ 11 ամսական»,- հրապարակումը մակագրել է Աննան։ Հետեւորդները փոքրիկին բազմաթիվ հաճոյախոսություններ են ուղղել․ «Արեւ»։

Ավելի վաղ տեղադրված կադրերում դերասանուհին սպիտակ բլուզ էր կրում եւ շրջազգեստ։ Աննան հավաքել էր մազերն ու նախընտրել էր բնական դիմահարդարում։ Կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները՝ վզնոց, նուրբ ականջօղեր։ «Լսեք ծաղիկների ձայնը, նրանք շշնջում են գեղեցիկի մասին»,- գրել էր Աննան։



© NEWS.am STYLE