Դերասանուհի Քեյթ Ուինսլեթը L’Oréal Paris-ի նոր դեսպանն է

17:16   4 հունիսի, 2021

Քեյթ Ուինսլեթը դարձել է L’Oréal Paris-ի դեսպան։ Այժմ բրիտանացի դերասանուհին ապրանքանիշի դեմքն է երգչուհի Սելին Դիոնի, դերասանուհիներ Ջեյն Ֆոնդայի, Էլ Ֆանինիգի, Էմբեր Հերդի եւ մոդելներ Սու Ջու Փարկի եւ Լիա Կեբեդեի հետ միասին։

«Կանանց պատմությունները տարածելու եւ ձայնից զրկվածներին աջակցելու տաղանդի շնորհիվ Քեյթ Ուինլեթը կիսում է L’Oréal Paris-ում լինելու մեր պատճառը՝ օգնել կանանց գիտակցել իրենց արժեքը, գովերգել գեղեցկությունն ու որոշել լինել այնպիսին, ինչպիսին կաս»,- հայտարարել է L’Oréal Paris-ի նախագահ Դելֆին Վիգե-Հովասը։

«Շատ ջանքներ են պահանջվել՝ հասնելու համար այն կետին, որ ես ներողություն չեմ խնդրում, թե ինչպիսին եմ, որում ես ընդունում եմ իմ թերությունները։ Ուրախ եմ միանալ L’Oréal Paris-ին ասելու համար՝ տղամարդկություն եւ ուժ է պահանջվում՝ հավատալու համար, որ դուք արժանի եք դրան»,- հայտարարել է Քեյթ Ուինսլեթը։



© NEWS.am STYLE