Մորգենշտերնն իր փաստաբանին 14 միլիոն ռուբլի արժողությամբ մեքենա է նվիրել

18:39   4 հունիսի, 2021

Երեկ Մորգենշտերնը տուգանվել է արգելված նյութերի քարոզչության գործով։ Երաժիշտը կարող էր մոտ 1,5 միլիոն ռուբլի վճարել, իսկ իրավաբանական անձ ճանաչվելու դեпքում գումարի չափը կարող էր մեծանալ։ Սակայն արդյունքում արտիստին պարտավորեցրել են 100 հազար ռուբլի վճարել։ Իրավապահ մարմինների մոտ կասկած են առաջացրել «Վարդագույն գինի 2» եւ «Family» երգերի հիման վրա նկարահանված տեսահոլովակները։

Որպես շնորհակալություն Մորգենշետրն իր փաստաբանին՝ Սերգեյ Ժորինին, մոտ 14 միլիոն ռուբլի արժողությամբ «BMW X5 M Competition» մեքենա է նվիրել։ «Երբ ընտրության առաջ եմ կանգնած՝ վերցնել գործը, թե ոչ, ինձ համար առաջին հերթին կարեւոր է, որ հաճախորդն ադեկվատ մարդ լինի, իսկ Ալիշերը հենց այդպիսին է»,- StarHit-ին հայտնել է փաստաբանը։

View this post on Instagram

A post shared by(@morgen_shtern)

Ավելի վաղ Ալիշերը (ռեփերի իսկական անունը) պաշտպանին ոչ պակաս էպատաժային նվեր է մատուցել։ Ժորինն արտիստից սեւ սվիթշոթ էր ստացել, որի մեջի հատվածում առկա է «սատանայի փաստաբան» գրությունը։



© NEWS.am STYLE