«Գահերի խաղի» ամուսնացած աստղն ակնարկել է, որ բիսեքսուալ է

20:08   4 հունիսի, 2021

«Գահերի խաղը» սերիալի աստղ Սոֆի Թերները, որը մարմնավորել է Սանսա Սթարկի կերպարը, ակնարկել է, որ բիսեքսուալ է, հայտնում է Daily Mail-ը։

25-ամյա ամուսնացած դերասանուհին Instagram-յան էջի Stories բաժնում հրապարակում է արել, որում ԼԳԲՏ հանրության շրջանում հայտնի արտահայտություն է օգտագործել՝ Time isn't straight and neither am (կարելի է թարգմանել որպես «ժամանակը նատուրալ չէ, ես՝ եւս»)։ «Սկսվել է փրայդի ամիսը»,- գրել է Թերները։

Դերասանուհու երկրպագուները կարծել են, որ նա այդ կերպ ակնարկել է, որ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունի։

View this post on Instagram

A post shared by Sophie Turner (@sophiet)

2020թ․-ի հուլիսին հայտնի է դարձել, որ Թերները լույս աշխարհ է բերել առաջնեկին, որի հայրը «Jonas Brothers» երաժշտական խմբի մասնակից Ջո Ջանսն է։ նրանք հանդիպում են 2016թ․-ից, իսկ 2019թ․-ի մայիսին ամուսնացել են։

Նախկինում Թերները խոստովանել է, որ «Գահերի խաղի» նկարահանումների ընթացքում մշտապես համբուրել է գործնկերոջը՝ Մեյսի Ուիլյամսին, որը մարմնավորել է Արյա Սթարկի կերպարը՝ շրջապատին շփոթեցնելու համար։



© NEWS.am STYLE