Տաթեւիկ Ադումյանի լողափնյա լուսանկարը Եգիպտոսից

22:42   4 հունիսի, 2021

Դերասանուհի Տաթեւիկ Ադումյանը հանգստի է մեկնել Եգիպտոս, որտեղից նոր լուսանկար է հրապարակել։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում դերասանուհին պատկերված է լողափին, կրում է հետաքրքիր նախշերով զգեստ։ Տաթեւիկն արձակել է մազերն ու մեկնաբանություններում մեջբերել Կոլոմբոսի խոսքերը. «Երբեք չես կարող հատել օվկիանոսը, մինչ քաջություն չունենաս տեսադաշտից կորցնելու ափը»:

Ավելի վաղ հրապարակված կադրերում Տաթեւիկը սեւ հագուստ էր կրում։ Դերասանուհին արձակել էր մազերն ու վառ շպարով էր, որն ընդգծում էր նրա գեղեցկությունը։ «Ինքնավստահությունն ամենագեղեցիկ բանն է, որ կինը կարող է կրել»,- հրապարակումն անգլերենով մակագրել էր դերասանուհին։



© NEWS.am STYLE